Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթքում դիտարկեց հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը

21.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ դիտարկեցի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված բնակարանների վերականգնման գործընթացը Սոթք բնակավայրում։
Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին եւ տվեցի համապատասխան հանձնարարականներ։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռեւս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։
Այցից հետո նույն թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացրի Վարդենիսի համայնքապետարանում` տալով անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ։ Նշեցի, որ արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքները գոհացուցիչ եմ գնահատում։ Շատ բան արվել է թեեւ, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար գումար տրամադրվել է, աշխատանքները դեռեւս ընթանում են, սակայն շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց պարագայում ամեն կերպ փորձում ենք օգնել տուժած ընտանիքներին։
Սոթքի ավերված բնակարանների վերանորոգման գործընթացում տեսանելի ու նշանակալի աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, եւ մեր այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ «Տաշիր»-ի հետ հստակեցնենք ու փոխլրացնենք մեր համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնենք ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքները ավարտի հասցնենք սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած բնակարաններում։
Այցի նպատակներից մեկն էլ այն է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ եւ հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում եւ ստանա իր լուծումը։ Հարկ եղած դեպքում մեր կողմից կներգրավեն նոր միջոցներ, որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52