Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

21.11.2022


Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Ճամբարակ քաղաքում համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ մի շարք շինհրապարակներում դիտարկեցի 2021-2022 թվականներին իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Այցի առաջին կանգառը Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների շինհրապարակում էր, որտեղ ավարտին են մոտենում ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները։ Ճամբարակի համայնքապետարանի եւ շինարարական կազմակերպության պատասխանատուների ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կազմում են բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։ Ճամբարակի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի շուրջ 320 ընտանիք արդեն օգտվում են բարեկարգ ու ասֆալտապատ բակային տարածքներից եւ մայթերից։
Այցի երկրորդ հասցեն Ճամբարակի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի շինհրապարակում էր, որտեղ ընթացի մեջ են շինարարական աշխատանքները։
Հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են մոտ 40 տոկոսով։
Այցի երրորդ հասցեն Ճամբարակի Գարեգին Նժդեհի-21 եւ Տիգրան Մեծ-4 բազմաբնակարան շենքերում էր, որտեղ ավարտին են մոտենում տանիքների հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Այստեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 90 տոկոսով։
Այնուհետ դիտարկեցի 2021 թվականից մեկնարկած եւ 2022 թվականին ավարտի հասցված սուբվենցիոն ծրագրերը Բաբաջանյան եւ Նարեկացի փողոցներում։ Բաբաջանյան փողոցի սալարկման, գերեզմանոցի մուտքի ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Նարեկացի փողոցը Վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային ճանապարհի սալարկման պայմանագրային արժեքը կազմել է 16 միլիոն 830 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Դիտարկման ընթացքում նկատված շինարարական թերությունների շուրջ արեցի դիտողություններ եւ առաջարկություններ, թերությունները շտկելու նպատակով տվեցի համապատասխան հանձնարարականներ։ Շեշտեցի, որ որոշ տեղերում նկատվեց կատարված որակյալ ու բարեխիղճ, որոշ տեղերում էլ՝ անորակ ու անբարեխիղճ աշխատանք։ Նկատված թերությունները շտկելու համար խստիվ զգուշացվեցին թե՛ շինարարները, թե՛ համայնքապետարանի պասխանատու աշխատողները եւ տեխհսկիչները։
Առանձնահատուկ զգուշացրի, որ եթե սեղմ ժամկետներում չվերացվեն նկատված թերությունները, ապա ստիպված կլինենք կիրառել օրենքով նախատեսված հակադարձ քայլերը։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ տասնյակ տարիներով են սպասել այս օրվան, երբ վերջապես պետության ու համայնքի ջանքերով լուծում են տրվում բազմազան կարեւորագույն հիմնախնդիրների, եւ մեր հետեւողական աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ բոլոր ծրագրերն իրականացվեն արդյունավետ, մինչեւ վերջ, առանց թերացումների եւ բացթողումների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52