Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Սիրելի հայրենակիցներ
Այսօր աշխարհով մեկ նշվում է Ուսանողների միջազգային օրը, որը նաեւ հոգեհարազատ ու սրտամոտ տոն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ժամանակին անցել են ուսանողության պատվաբեր ու միշտ հիշարժան ճանապարհով՝ ձեռք բերելով գիտելիքներ, բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ու դրանք ծառայեցրել մեր հայրենիքի շենացմանն ու զարգացմանը։ Այս տոնը հոգեհարազատ է առավելապես նրանց համար, ովքեր այսօր կրում են ուսանող լինելու առաքելությունը, ովքեր համարվում են մեր ապագայի հմուտ մանկավարժները, բժիշկները, շինարարները, ռազմագետները, տնտեսագետները, մտավորականները, Հայաստան երկրի արժանապատիվ ու գիտակից քաղաքացիները։
Հազարավոր ուսանողներ Արցախյան գոյամարտի վերջին երեսուն տարիների ընթացքում հերոսացան ռազմադաշտերում՝ իրենց կյանքի ու արյան գնով փրկելով մեր հայրենիքը, հազարավոր ուսանողներ էլ այսօր անսասան կանգնած են հայրենի երկրի սահմանների պաշտպանությայն դիրքերում։ Նրանց տված հայրենասիրության ու անձնվիրության դասերը ոչ միայն դարերով հայ սերունդներին դաստիարակելու եւ ոգեշնչելու կենդանի օրինակ են, այլ նաեւ՝ միշտ հզոր ու խաղաղ Հայաստան ունենալու առհավատչյա։
Նման ոսկե սերնդի առջեւ, որը գիտի եւ՛ սովորել, եւ՛ մաքառել, մենք պետք է ոչ միայն խոնարհվենք, այլ նաեւ ակնկալենք նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ։
Հավատացած եմ նաեւ, որ մեր կյանքում ի հայտ են գալու նոր ոգեղեն արժեքներ, նոր հրաշքներ՝ շնորհիվ ուսանողության շեմ ոտք դրած գիտակից ու գիտելիքների հանդեպ միշտ ծարավով լցված երիտասարդների։
Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում խաղաղ ու արարչագործ հայրենիք, քաջառողջություն, նորանոր ձռքբերումներ ու հաճելի ակնթարթներ ուսումնառության մեջ եւ անձնական կյանքում։
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52