Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

10.11.2022

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա առթիվ:
Տեղական ինքնակառավարման մարմինները բարդ ու պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունության հիմքը զարգացած ու կազմակերպված համայնքներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը: Սա է մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականը:
ՏԻՄ համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Համոզված եմ, որ այսուհետ ևս տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համընդհանուր բարեկեցության և հետագա առաջընթացի:
Կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարեկեցություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52