Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին Վարդենիս համայնքում հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման գործընթացի հետ կապված հարցեր

09.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանի, մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի եւ Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանի հետ քննարկեցինք 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում Վարդենիս համայնքի 3 բնակավայրերում հրետակոծությունից տուժած բնակարանների եւ շինությունների վերականգման գործընթացի հետ կապված հարցեր։
Թշնամու հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսից եւ այժմ գտնվում է ընթացքի մեջ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի կողմից տրամադրված միջոցների հաշվին։
Քննարկման ընթացքում եղան դիտողություններ եւ առաջարկություններ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Յուրաքանչյուր ծախսված դրամի համար պետք է ներկայացնել պարտադիր կատարողական ակտ եւ հաշվետվություն, ավարտի հասցված աշխատանքները մեր կողմից դիտարկվելու են տեղում։ Ոչ մի տուժած ընտանիք դուրս չի մնա աջակցության ծրագրից, ոչ մի տուժած բնակարան՝ վերականգման գործընթացից։
Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ համատեղ ջանքերով կկարողանանք ավարտել հրետակոծության հետեւանքով վնասված բնակարանների եւ շենք-շինությունների վերականգնման գործընթացը, եւ մարդիկ իրենց բնակավայրերում կանցնեն բնականոն կյանքի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52