Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

09.11.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 16 քաղաքացի։ Դիմումատուների հիմնական մասը ակնկալում էր Գեղարքունիքի մարզպետի աջակցությունը՝ հանրակրթական տարբեր դպրոցներում աշխատանքի տեղավորման հարցում։
Մեկական քաղաքացի դիմեց աշխատանքային իրավունքի վերականգնման, ուսման վարձավճարի մարման, ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, գրքի հրատարակումը ֆինանսավորելու, չորս քաղաքացի՝ առողջական և սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցերով։
Դիմումատուների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:58:56