Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին

09.11.2022

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։
Մարզպետը իր երախտագիտությունը հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ապա ներկայացրեց ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։
Նշվեց, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։ Մարզպետն անդրադարձավ նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց՝ մարզպետարանի կողմից ժամանակավոր կացարաններով ապահովելու, այդ ընտանիքներին ՀՀ կառավարության և միջազգային դոնոր կազմակերպություննեի կողմից ցուցաբերած աջակցության, անվտանգային խնդիրներից ելնելով նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների, որոնց կարգավորումը շատ անհրաժեշտ է և հրատապ։
Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի՝ Կարմիր Խաչը նախատեսում է վերջին հրետակոծությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։
Քննարկման փուլում է երկու բնակավայրի համար շարժական բուժկետի տրամադրման, դիահերձարաններին համապատասխան սարքավորումների և կահույքի տրամադրման, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքների ֆինանսավորման, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։
Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոն խոսեց նաև այն ծրագրեր մասին, որոնք իրականացվել են Վարդենիսում և մի շարք հրետակոծված բնակավայրերում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո։
Զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խնդրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությունը՝ հակամարտության հետևանքով հակառակորդի վերահսկողության տարածքում մնացած զինծառայողի դիակի վերադարձման հարցում։
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն հայտնեց Կարմիր Խաչին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվության, ինչը կնպաստի որպեսզի իրականացվող ծրագրերը լինեն ավելի հասցեական և նպատակային։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52