Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը
08.11.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Նոյեմբերի 7-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել եմ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը:
Այսպիսով,
ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին «ՀՀ Գեղարքունիքի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 778 մլն. 245 հազ. 600 դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 72 մլն. 7 հազ. 400 դրամով:
Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ ծրագրով 2023թ. Գեղարքունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 235 մլն. 300 հազ. դրամ, որը 54 մլն 300 հազ. դրամով ավել է 2022թ. հաստատված բյուջեի նկատմամբ:
Մշակութային ծրագրերի գծով 2023թ. բյուջեի նախագծով նախատեսվել է 81 մլն 555 հազ. 500 դրամ, որը 2022թ. հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 4մլն. 292 հազ. դրամով:
Կրթական ծրագրերի գծով 2023թ. նախատեսվել է 8 մլդ. 885 մլն. 479 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 484 մլն. 162 հազ. դրամով:
Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում ծրագրով մարզին նախատեսվել է հատկացնել 14 մլն. 500 հազ. դրամ, որը 500 հազ. դրամով ավել է 2022թ. հաստատված բյուջեի նկատմամբ:
Ատեստավորման նոր համակարգի ներդրման ծրագրով մարզին նախատեսվել է հատկացնել 221 մլն. 799 հազ. 900 դրամ, որը 190 մլն. 185 հազ. 400 դրամով ավել է 2022թ. հաստատված բյուջեի նկատմամբ:
Սոցիալական խմբի 1-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման ծրագրով 2023թ. նախատեսվել է 166 մլն. 874 հազ. 400 դրամ, որը 2022թ. հաստատված բյուջեի նկատմամբ աճել է 153 մլն. 851 հազ. 500 դրամով: