Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրազեկման աշխատանքներ՝ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ

07.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 7-ին նախարարության մասնագետների կողմից Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների տնօրեններ, սոցիալական ոլորտի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
Վերջիններս իրազեկման աշխատանքների ընթացքում ծանոթացել են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրման և մասնագետների՝ ռեեստրում գրանցվելու ընթացակարգին։
Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են մասնագետների կողմից բարձրացված հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52