Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

02.11.2022

Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Ներկայացվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ։ Մարզպետը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ համայնքների հետ աշխատանքներ տանել, որպեսզի դեկտեմբերի 15-ի դրությամբ ապահովվի եկամուտների հավաքագրման առավել բարձր ցուցանիշ։
Քննարկվեց մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակը։
Ներկայացվեց տեղեկատվություն մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն և անհետաձգելի համարվող ծրագրերի ընթացքի, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի գնման գործընթացի, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի, մարզի համայնքների բնակավայրերում բերքահավաքի ու աշնանացանի ընթացքի և առկա խնդիրների, Վարդենիս համայնքի բնակավայրերի բնակիչներին տարբեր տեսակի օգնություն և աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների, Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվի, մարզի բակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, հայտնաբերված թերությունների ինչպես նաև արձանագրված թերությունները ժամանակին վերացնելու, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի դպրոցներից մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժի ընթացիկ այլ թեմաների վերաբերյալ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52