Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունը կազմակերպվեց Սևան համայնքում

26.10.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ հոկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Ընդունելությանը մասնակից քաղաքացիների զգալի մասը դիմում ներկայացրին սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Տարբեր բնակավայրերից վեց քաղաքացի դիմեց անասնակերի ձեռքբերման նպատակով աջակցություն ստանալու, երկու քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, մեկ քաղաքացի՝ կառուցապատման խնդրով, երկու քաղաքացի՝ առողջական և պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու նպատակով և հաշմանդամություն ունեցող մեկ քաղաքացի՝ համապատասխան թոշակից օգտվելու խնդրով։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52