Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում

25.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի և Գավառ համայնքների տարբեր բնակավայրերի հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 19-21-ը տեղի են ունեցել դասախոսություն-հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ: Հանդիպումներին մասնակցել են մարզի 23 դպրոցի 338 աշակերտ և 23 ուղեկցող անձ։
Ծրագիրը միտված էր ընթերցասե դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը։
Հանդիպումների ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն ունկնդրել են տվյալ արվեստագետի խոսքը, դիտել են համերգային կատարումներ, մասնակցել են հյուրերի կողմից տեղում անցկացվող վարպետության դասերին:
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան, որը նպաստել է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:
Առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցականները խրախուսվել են տարբեր հեղինակների ստեղծագործությունների ժողովածուներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 18:41:11