Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

24.10.2022

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քնարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Գեղարքունիքի մարզպետը նախ կարևորեց Վարդենիսի հիվանդանոցի շենքի ջեռուցման կազմակերպման հարցը, անդրադարձավ հիվանդանոցի շենքի մասնակի վերանորոգման խնդիրներին, խոսեց մարզի դպրոցների ջեռուցման սեզոնի պատրաստվածության և առկա խնդիրների, մարզում շչակների կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով շահագրգիռ կառույցների հետ քննարկում կազմակերպելու, մարզում իրականացվող շինարարական ծրագրերի թերությունները ժամանակին հայտնաբերելու և տեղում շտկելու մասին, տվեց համապատասխան հանձնարարականներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի համայնքների 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում՝ հավաքագրման ցուցանիշները համամասնաբար ապահովելու հարցում համայնքների ղեկավարներին ցուցաբերվող աջակցությանը, համայնքների բնակավայրերի սեփական եկամուտների կատարողականին, համայնքների հարկային պարտավորություններ ունեցող և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցված բնակիչների պարտավորությունների ընդհանուր գումարի ու ծանուցվելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարված գումարի չափերին, պարտավորություններ ունեցող բնակիչների նկատմամբ ձեռնարկված միջոցառումներին, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին և աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքներին վերաբերող հարցեր։
Խոսվեց մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն և անհետաձգելի համարվող ծրագրերի ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման, մարզում ավարտված շինարարական աշխատանքների փաստաթղթերի փաթեթների դիտարկման, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի գնման գործընթացի կազմակերպման, համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը ավագանու նիստերի օրակարգերում ընդգրկելու մասին։
Ներկայացվեց տեղեկատվություն՝ 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումներն ապահովելու, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի կազմակերպման արդյունքների, մարզի համայնքների բնակավայրերում բերքահավաքի ու աշնանացանի ընթացքի և առկա խնդիրների, Վարդենիս համայնքի բնակավայրերի հեռավար ուսուցման անցած 4 դպրոցների առկա ուսուցման անցնելու և հեռավար ուսուցման հետ կապված խնդիրների, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վաձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը մարզի համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու ընթացքի վերաբերյալ։
Խորհրդակության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52