Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախակրթարան ունեցող հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին ներկայացվեցին ՀՀ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված նոր փոփոխությունները

21.10.2022

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում մարզի նախակրթարան ունեցող հանրակրթական դպրոցների մանկապարտեզների տնօրենները իրազեկվեցին ՀՀ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված նոր փոփոխությունների մասին, որոնք ներկայացրին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար, Ռաիսա Գալստյանը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ նույն համալսարանի նախադպրոցական դաստիարակչության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Սվետա Մարությանը։
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Բանախոսները խոսեցին հանրակրթության ոլորտում առկա բարեփոխումների, օրենսդրական նոր փոփոխությունների, մանկավարժահոգեբանական ծառայության ներդրման, վերահսկողության մեխանիզմների եւ գործառույթների սահմանման, նախադպրոցական այլընտրանքային ծրագրերի ներդրման, անհատական ուսուցման եւ զարգացման պլանի, կրթական հասատատություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման, խորհրդատվության մշտական ապահովման, վերապատրաստումների կարգի եւ այլ հարցերի մասին։
Օգտվելով առիթից՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը հանդիպման մասնակիցներին հրավիրեց՝ մասնակցելու համալսարանի հիմնադրման մեկդարյա հոբելյանին նվիրված միջոցառումներին։
«Մեր համագործակցությունը կլինի գիտական, կրթական եւ մեթոդական ուղղություններում։ Մեր համալսարանը վերանայել է իր ամբողջ ծրագրերը եւ դրանք համապատասխանեցրել արդի կրթական չափորոշիչներին։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում կյանքի որակի փոփոխությունը պայմանավորված է միայն որակյալ կրթությամբ, որն ապահովելու համար էլ ներդրվել են բարեփոխումները հանրակրթության ոլորտում, որը եւ պետք է կյանքի կոչենք համատեղ ուժերով»,-նեդրկայացրեց Սրբուհի Գեւորգյանը։
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների կողմից առաջադրված հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52