Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
17.10.2022
Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Մարզպետը նախ անդրադարձավ առաջիկայում հրավիրվելիք մարզի խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, ապա խոսեց մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում ջեռուցման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին և հանձնարարեց համապատասխան վարչությանը՝ սեղմ ժամկետում տեղեկատվություն ներկայացնել յուրաքանչյուր դպրոցի ջեռուցման հնարավորությունների մասին։
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները, ըստ ոլորտների, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների մասին։
Զեկուցվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն և անհետաձգելի համարվող ծրագրերի ընթացքի, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի գնման գործընթացի կազմակերպման ՝ այդ թվում դպրոցական գույքի մասին։ Ներկայացվեց տեղեկատվություն՝ մարզի հանքավայրերի շահագործման, տնտեսվարողների գործունեության, ընդերքօգտագործման թույլտվությունների և հողօգտագործման պայմանագրերի առկայության օրինականության պահպանման բնագավառում առկա խախտումների ուղղությամբ տարվող աշխատանքների, համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի, մարզում՝ 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումներն ապահովելու, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի կազմակերպման, մարզի համայնքների բնակավայրերում բերքահավաքի ու աշնանացանի ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ։
Քննարկվեց Վարդենիս համայնքի բնակավայրերի հեռավար ուսուցման անցած դպրոցների առկա ուսուցման անցնելու և հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներին, մարզի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախակրթարաններ ունեցող մարզային ենթակայության դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունների անցկացմանը, 2022 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված մարզի համայնքներում բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող և չաշխատող անձանց տվյալների հավաքագրմանը, այլ մարզերի բնակիչների կողմից Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության տրամադրմանը, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության տրամադրելու մրցույթների հայտարարությունների հրապարակմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվեց նաև տեղեկատվություն Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի այլ համայնքների բնակավայրերում ապաստանած ընտանիքների թիվի, Վարդենիս համայնքի բնակավայրերի բնակիչներին տարբեր տեսակի օգնություն և աջակցություն ցուցաբերած կազմակերպությունների, մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները մարզպետից ստացան նոր հանձնարարականներ։