Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Վազգեն Ադամյանի՝ Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու երդման արարողությանը

15.10.2022

Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ վերախոշորացված համայնքում մասնակցեց 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու առաջին նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությունը։
Նիստին մասնակցում էր նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Ճամբարակի տարածքի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների և վարչական տարածքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանը, այլ պաշտոնյաներ։
Հանդիսավոր արարղությունը մեկնարկեց Ճամբարակ խոշորացված համայնքի վերընտրված ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությամբ, հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց օրհնության կարգը՝ մատուցված Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի ձեռամբ։
Նորընտիր համայնքի ղեկավարին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, հույս հայտնելով, որ համայնքի վերընտրված ղեկավարը իր աշխատանքի ընթացքում կանի հնարավորը՝ ի նպաստ Ճամբարակ համայնքի հզորացման և բարգավաճման։
«Շնորհավորում եմ Վազգեն Ադամյանին՝ Ճամբարակ վերախոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս փաստը խոսում է այն մասին, որ Վազգեն Ադամյանը նախորդ պաշտոնավարման ընթացքում իր առջև դրված պարտականությունները կատարել է բարեխղճորեն և ամենայն պատասխանատվությամբ։ Ես համոզված եմ, որ նույն վճռականությամբ և նվիրումով էլ նա կշարունակի իր ղեկավարած համայնքին ծառայել նաև այս փուլում, արդարացնելով վսահության քվե տված սահմանամերձ ճամբարակցիների հույսերն ու սպասելիքները։ Ամուր սահմանում կանգնած զինվորը պետք է ունենա նաև ամուր թիկունք։ Եվ ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք կստեղծենք այդ թիկունքը՝ կյանքի կոչելով բազմապիսի և տեսանելի ծրագրեր»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նորընտիր համայնքի ղեկավարին շնորհավորեցին նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանը, արարողության մյուս մասնակիցները, մաղթելով նրան արդյունավետ աշխատանք և հետագա հաջողություններ։
Իր հերթին Վազգեն Ադամյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և բոլոր ճամբարակցիներին, վստահության և շնորհավորանքների համար, նշելով, որ կձգտի ավելին անել, համայնքը շենացնելու և հզորացնելու համար։
Վերախոշորացման արդյունքում միավորվել են նախկին Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքները՝ Ճամբարակ համայնքային կենտրոնով և 15 բնակավայրերով։
ՏԻՄ օրենքի համաձայն առաջիկայում կձևավորվի նաև Ճամբարակի համայնքապետարանի կառուցվածքը և աշխատակազմը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38