Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գագարինի միջնակարգ դպրոցում դիտարկեց մարզադահլիճի կառուցման աշխատանքները

13.10.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Աշխատանքային այց կատարեցի Գագարինի միջնակարգ դպրոց, որտեղ դիտարկեցի ՀՀ պետբյուջեի միջոցներով եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող մարզադահլիճի շինարարական աշխատանքների ընթացքը։
Գագարինի միջնակարգ դպրոցի նախկին մարզադահլիճը չուներ անհրաժեշտ պայմաններ՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը պահանջված չափորոշիչներին համահունչ կազմակերպելու համար, այդ պատճառով էլ ընդունվեց եւ գործողության մեջ դրվեց ՀՀ կառավարության համապատասխան ծրագիրը, որի իրականացման արդյունքում Գագարինի դպրոցականները կունենան արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճ։
Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 245 միլիոն դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի գարնանից, իսկ ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2023 թվականի հուլիս ամիսը։ 2022 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ ավարտվել են հիմքի կառուցման աշխատանքները։
Դժգոհություն եմ արտահայտել շինարարության ոչ բավարար, դանդաղ ընթացքից, ձգձգվող աշխատանքներից, շինարարության պատասխանատուներին արել առաջարկություններ եւ դիտողություններ՝ արագացնել շինաշխատաքների տեմպերը եւ կառույցն ավարտի հասցնել սահմանված ժամկետների եւ չափորոշիչների մեջ։
Մոտ կես տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ չեն, առաջին հայացքից էլ պարզ է, որ դրանք չեն տեղավորվում պայմանագրով սահմանված ժամկետների մեջ։ Դրա համար պետք է գործադրել բոլոր միջոցներն ու ջանքերը՝ իրավիճակը շտկելու, աշխատանքներն առաջ տանելու համար։
Մեր այցերն այստեղ կլինեն հաճախակի, շինարարությունը կգտնվի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, սահմանված չափորոշիչների կամ ժամկետների խախտման յուրաքանչյուր դեպք օրենքի ուժով կարժանանա իր հակադարձմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52