Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սեւան քաղաքի ճանապարհաշինական տեղամաս

13.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սեւան քաղաքում դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի առաջին կիլոմետրի հիմնանորոգման աշխատանքները։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցներով եւ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 106 միլիոն 960 հազար դրամ։
Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 1 կիլոմետր է, մակերեսը՝ 17 հազար 849 քառակուսի մետր։ Աշխատանքներն ընթանում են Սեւան քաղաքի Շահումյան փողոցում, որոնք մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերի սկզբից եւ կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։
Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետների մեջ, որակի հետ կապված խնդիրներ այցի ընթացքում չնկատվեցին։ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի հիմնանորոգումը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է, որը գտնվում է մարզի ղեկավարության մշտական ուշադրության ներքո։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52