Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2022

2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր:
Արդեն 18-րդ տարին է, ինչ այդ օրը hանրապետության բոլոր գրադարանների դռները մինչ ուշ երեկո բաց են լինում ընթերցասեր հասարակության առաջ: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:
Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:
Բոլոր ժամանակներում գիրքն է եղել իմացության հիմնական աղբյուրը, մտքերի այն շտեմարանը, որն անփոխարինելի է մնում անգամ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։
Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում միշտ էլ յուրօրինակ սիրով է վերաբերվել գրին և գրականությանը, իսկ գրագետ, կարդացած մարդն առանձնակի հարգանք է վայելել հասարակության շրջանում։
Հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու եւ հաճախ նաեւ առաջնորդ` դուք հարգանք եք ձեւավորում երբեք չարժեզրկվող գրի ու գրականության հանդեպ:
Ձեր ընտրած մասնագիտությունը եւ կատարած աշխատանքը բարոյական իմաստ ու հասարակական նշանակություն ունեն, որովհետեւ դուք ոչ միայն արժեքներ եք պահպանում ու տարածում, այլեւ իսկապես դավանում այդ արժեքները:
Այն նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, այն ուրույն մթնոլորտը, որ առկա է գրադարանների պատերի ներսում, ձեզ` գրադարանային համակարգի աշխատակիցներիդ, արժանի է դարձնում առանձնահատուկ հարգանքի եւ շնորհակալության անկեղծ խոսքերի:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական ձեր տոնը, սեր, քաջառողջություն և համերաշխություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52