Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 168,554.6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

06.10.2022

Հայաստանի Հանրապե¬տու¬¬թյան պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում որոշում է կայացվել 168,554.6 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար։
10,944.2 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և/կամ արտաքին ցանցերի կառուցման աշխատանքների համար։
22,244.1 հազար դրամ՝ Գավառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգում և խաղահրապարակի կառուցման համար ։
7,218.8 հազար դրամ՝ Լուսակունք համայնքի կենտրոնական թիվ 1 փողոցի մասնակի ասֆալտապատման համար։
6,147.7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի մշակույթի կենտրոնի վարչական շենքի կապիտալ վերանորոգման համար /3-րդ փուլ/։
16,384.3 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման համար։
74,143.5 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի փողոցային լուսավորության ցանցի և արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրման համար։
31,472.0 հազար դրամ՝ Գանձակ համայնքի խորքային հորի հորատման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52