Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

03.10.2022

Հոկտեմբեր 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Առաջնահերթ խոսվեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հակառակորդի կողմից սանձազերծած հարձակման հետևանքով Վարդենիս համայնքում ստեղծված իրավիճակի շտկման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացվեց տեղեկատվություն՝ ռմբակոծության հետևանքով Վարդենիս համայնքի բնակավայրերի բնակարաններին հասցված վնասների գնահատման, ըստ առաջնահերթության կազմված ցուցակի և նախատեսվող աշխատանքների, ռմբակոծության հետևանքով վնասված դպրոցներում և բուժհիմնարկներում իրականացվելիք վերանորոգումների, դրանց ֆինանսական գործընթացի կազմակերպման, Վարդենիս և Ճամբարակ համայնքների բնակավայրերում կատարվող բերքահավաքի, իրականացվող աշնանացանի աշխատանքների և նշված համայնքներում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրերի ներդրման արդյունքների, մարզից զոհվածների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Ընդառաջելով բնակիչների խնդրանքին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր համաձայնությունը տվեց հրետակոծությունից տուժած որոշ բնակավայրերի դպրոցներում առկա ուսուցման անցնելու հարցում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց հանձնարարականներ։ Զեկուցվեց մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի մասին, ընդերքօգտագործման թույլտվությունների և հողօգտագործման պայմանագրերի առկայության օրինականության պահպանման բնագավառում առկա խախտումների և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ, տեղեկատվություն ներկայացվեց «Գեղարքունիք» ՋՕ ընկերության և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ միասին համայնքների ոռոգվող հողատարածքների, ջրաղբյուրների ելքերի ուղղությամբ կնքված պայմանագրերի ուսումնասիրության, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և բուստեր դեղաչափերով պատվաստումներն ապահովելու արդյունքների, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վաձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը մարզի համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու, ոլորտային այլ բնույթի խնդիրների վերաբերյալ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց նոր հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52