Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Մարտունի համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն

28.09.2022

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին ներկա  էր նաև  Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Նախապես գրանցված քաղաքացիները մարզպետին դիմեցին բնակարանի որոշ մասի կառուցման նպատակով աջակցություն, միանվագ դրամական օգնություն ստանալու, աշխատանքի վերականգնման, բազմաբնակարան շենքի որոշ բնակարանների վնասված հատվածների վերանորոգման, մեկնարկած շինարարական ծրագիրը ավարտին հասցնելու նպատակով աջակցություն կամ խորհրդատվություն ստանալու նպատակով։
Քաղաքացիների հիմնական մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52