Նորություններ
Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին
27.09.2022
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի օրը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզային և համայնքային իշխանությունների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ, Գավառ քաղաքում, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակն հավերժացնող հուշաքարին։ Այնուհետև մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից։
Արարողության մասնակիցներն աղոթք բարձրացրին առ Աստված՝ հերոս տղաների հոգիների խաղաղության համար։
Գավառի Սուրբ Աստվածածաին եկեղեցում կատարվեց նաեւ խնկարկություն և մոմավառություն։