Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

26.09.2022

Սեպտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը հիմնականում անդրադարձավ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Վարդենիս համայնքի հրետակոծված բնակավայրերում տիրող իրավիճակին, այդ տնտեսություններին հասցված վնասների վերականգնման նպատակով մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքներին։
Քննարկվեց հրետակոծված բնակավայրերում մարզային ենթակայության 12 հանրակրթական դպրոցներում դասընթացների հեռավար կազմակերպման, դպրոցականների ընդգրկվածության, տեխնիկական հագեցվածության հարցը։ Մարզպետը հանձնարարեց մարզպետարանի կրթության վարչության պետին՝ գնահատել կարիքները և աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոչ մի դպրոցական դուրս չմնա դասընթացներից։
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ կարիքների գնահատման արդյունքները ներկայացվեց նաև քաղաքաշինության ոլորտում։ Զեկուցվեց, որ հրետակոծված բնակավայրերում իրականացվել են վթարված բնակարանների կարիքների գնահատման աշխատանքներ և արդեն կազմվել է առաջնահերթության ցանկ՝ վնասների վերականգնման համար։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց հետևողական լինել և աջակցել Վարդենիսի հրետակոծված բնակավայրերում և Ճամբարակում բերքահավաքի իրականացմանը, այդ նպատակով անհրաժեշտ գյուղտեխնիկայի ապահովմանը, աշնանացանի կազմակերպմանը և ոլորտին առնչվող այլ խնդիրների կարգավորմանը։
Խորհրդակցությանընթացքում խոսվեց նաև Վարդենիսի հրետակոծված բնակավայրերում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման և դրանց կանոնավոր գործունեության, Սոթք և Այրք բնակավայրերի դպրոցներին հասցված վնասի վերականգնման, տուժած տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու և ժամանակավոր կացարաններով ապահովելու, զոհվածների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, որոնց վերաբերյալ մարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև հրատապ լուծում պահանջող այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52