Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

12.09.2022

Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը, Ջանիկ Բազեյանը, մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը։
Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեն նորանշանակ խորհրդականին, ապա քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականները։
Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված աշխատանքների մասին, քննարկվեց մարզի հանքավայրերի շահագործման, տնտեսավարողների գործունեության, ընդերքօգտագործման թույլտվությունների և հողօգտագործման պայմանագրերի առկայության օրինականության պահպանման բնագավառում առկա խախտումների վերաբերյալ համայնքների կողմից ներկայացված տեղեկատվությունը։
Զեկուցվեց ինքնակամ շինությունների ապամոնտաժման գործընթացի ուղղությամբ մարզպետի կողմից տրված հանձնարարականի կատարման, Մարտունու ԲԿ ՓԲԸ, Ներքին Գետաշենի N 1, Գեղհովիտի N 2, Շատջրեքի և Ջիլի միջնակարգ դպրոցների նոր կառուցվող շենքերի շինարարության ուղղությամբ իրականացված մշտադիտարկման, մարզում ընթացող հացահատիկի և խոտի բերքահավաքի արդյունքների, համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի մասին։
Ներկայացվեց տեղեկատվություն՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և բուստեր դեղաչափերով պատվաստումներն ապահովելու ուղղությամբ մարզպետարանի ԱՍԱ վարչության և մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ տարվող աշխատանքների, Գեղհովիտի N 1 միջնակարգ դպրոցում անվանակոչելու համար նախատեսված դասասենյակի վերանորոգման և կահավորման գործընթացի նախապատրաստական աշխատանքների, դպրոցները առաջնային գույքով համալրելու ուղղությամբ տարվող փաստաթղթային աշխատանքների, Վարդենիս համայնքի Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության տրամադրման գործընթացի, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կատարողականի և ֆինանսավորման, այդ հիմնարկներում նեղ մասնագետների կարիքի, այլ հանձնարարականների վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց նոր հանձնարարականներ՝  համայնքներից տրամադրվող շինարարական թույլտվությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման, մարզում իրականացվող հրատապ ծրագրերի իրականացման ուղղությամբ մրցույթների հայտարարման գործընթացի մեկնարկի, 2022 թվականին ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մրցութային գործընթացների, մարզի հանրակրթական դպրոցների մարզադահլիճների հիմնանորոգման և մարզադահլիճների մարզական գույքի թարմացման գործընթացի, այլ խնդիրների հետ կապված։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52