Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

70,709.9 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում ճանապարհների սալարկման և լուսավորության ցանցի կառուցման համար

08.09.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով՝ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 70,709.9 հազար դրամ։
Նշված գումարից 38,895.4 հազար դրամը կտրամադրվի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Բաբաջանյան փողոցի և Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի սալարկման աշխատանքների, 13,384.2 հազար դրամ՝ Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրի 7-րդ փողոցի կառուցման և 18,430.3 հազար դրամ՝ Շողակաթ համայնքի 6 բնակավայրերում փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52