Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

07.09.2022

Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը կատարեցին քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց 26 քաղաքացի։
Սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով 14 քաղաքացի դիմեց ֆինանսական աջակցություն ստանալու, 4 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, Գավառ և Սևան համայնքներից 4 քաղաքացի՝ բազմաբնակարան շենքերի վթարված բնակարանների դիմաց փոխհատուցում ստանալու, տանիքի վերանորոգման, գազի խողովակաշարի անցկացման, 1 քաղաքացի՝ Վեոլիա ջրի բաժանորդ դառնալու հարցում աջակցություն ստանալու, 1 քաղաքացի՝ սերմեր գործակալության մարզային կառույցի գործունեության, 2 քաղաքացի՝ անձնական բնույթի հարցերով։
Դիմումատուների մեծ մասի պահանջները տեղում բավարարվեցին, իսկ որոշ դիմումներ էլ վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52