Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Արվեստների և արհեստների» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնին

07.09.2022

Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել «Արվեստների և արհեստների» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որին ներկայացված են եղել բոլոր մարզերը, հանրապետության տարածքում ապրող ազգային և էթնիկ փոքրամասնությունների պատվիրակությունները։ Գեղարքունիքի մարզը ներկայացրել են Վարդենիս, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքները և Գավառի երկրագիտական թանգարանը:
Թանգարանը ցուցադրության է ներկայացրել թանգարանային հնաոճ իրեր, կարպետներ, գորգեր, Մարտունու մանկական արվեստի դպրոցը, Գավառի ուսուցողական ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները ցուցադրել են իրենց շնորհալի սաների ձեռքի աշխատանքները՝ գեղանկարչություն, գոբելեն, մաքրամե, ասեղնագործություն, բատիկա, ուլունքագործություն, իսկ շնորհալի երկու աշակերտ մոլբերտի վրա տեղում նկարել են դիլիջանյան գեղեցիկ բնապատկեր:
Տիկնիկագործությունը ներկայացրել է Մարտունու համայնքի Երանոս բնակավայրի ներկայացուցիչ Աննա Հոխիկյանը, երաժշտական համարներով հանդես են եկել Վարդենիս համայնքի «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը, իսկ ազգային և ավանդական խոհանոցներով հանդես են եկել Վարդենիս և Գավառ համայնքները։
Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրել իրենց աշխատանքները, ճանաչելի դառնալ, գնահատվել, ունենալ փորձի փոխանակման նոր միջավայր, ձեռք բերել նոր ընկերներ և վաճառել իրենց աշխատանքները:
Փառատոնը բացառիկ է եղել ձեռագործ աշխատանքների առատությամբ, վարպետության դասերով, բազմաբովանդակ տաղավարներով, ազգային նվագարանների, երգարվեստի, պարարվեստի, անհատ կատարողների և ճանաչված համույթների մասնակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52