Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից կվերապատրաստվեն մարզի ավելի քան 40 բուժքույրեր

06.09.2022

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպությունը սեպտեմբերի 5-7-ը Գավառ և 7-9-ը Սևան համայնքների բուժկետերի և բուժամբուլատորիաների բուժքույրերի համար կիրականացնեն վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստումները կլինեն «Հղիության ընթացքում հանդիպող խնդիրներ, ծննդաբերություն, հետծննդաբերական շրջան, կրծքով կերակրում» թեմայի շրջանակներում։
Յուրաքանչյուր համայնքից վերապատրաստման դասընթացներին կմասնակցի 17-22 բուժքույր։
Սեպտեմբերի 5-ին Գավառում կայացած հանդիպմանը Ֆրանսիայից ժամանած վերապատրաստող մասնագետներին և դասընթացի մասնակից բուժքույրերին ողջունել են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սևակ Դվոյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը։
Վերջիններս շնորհակալություն են հայտնել Իզերի դեպարտամենտին՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար և նշել, որ ամեն տարի այն առանձնանում է նաև առողջապահական ոլորտում իրականացվող ներդրումներով և տարաբնույթ ծրագրերով։
Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության պատասխանատուները և վերապատրաստող մասնագետներն էլ իենց հերթին հույս են հայտնել, որ սեղմ ժամկետում կարող են վերապատրաստվող բուժքույրերին փոխանցել իրենց մասնագիտական հարուստ փորձը և տրամադրել գիտելիքների մեծ պաշար՝ աշխատանքային գործունեության ընթացքում կիրառելու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52