Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
06.09.2022
Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը և Ջանիկ Բազեյանը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները համաձայն նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների՝ ներկայացրեցին տեղեկատվություն դրանց կատարման ընթացքի վերաբերյալ։
Զեկուցվեց, որ եթե նախորդ ամսին մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հասնում էր 70 տոկոսի, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմում է ավելի քան 72 տոկոս։ Ու թեև արդյունքն այնքան էլ գոհացուցիչ չի կարելի համարել, սակայն մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների վերահսկմամբ եկամուտների հավաքագրման ուղղությամբ տարվում է ամենորյա հետևողական աշխատանք։
Ներկայացվեց տեղեկատվություն մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների, համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլտվությունների ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների, Գեղարքունիք ՋՕ ընկերության և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ մարզի համայնքների ոռոգվող հողատարածքների, ջրաղբյուրների ելքերի ու առկա պայմանագրերի ուսումնասիրման, մարզի համայնքներում իրականացվող հացահատիկի բերքահավաքի ընթացքի վերաբերյալ։
Խոսվեց մարզում կորոնավիրուսով վարակվածների թվի, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վաձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը մարզի համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու ուղղությամբ իրականացված աշխատանքների, քաղաքաշինական մի շարք ծրագրերի, հանրակրթական դպրոցներում դրամահավաքների բացառման, ընթացիկ այլ հանձնարարականների մասին։
Խորհրդակցության ավարտին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները Գեղարքունիքի մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարականներ։