Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ

04.09.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Արտակարգ իրավիճակների հարգելի՛ ծառայողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
ԱԻՆ-ը մեր հանրապետության համեմատաբար երիտասարդ նախարարություններից է և արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլև` դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող, մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնող և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ:
Այսօր մեր ժողովուրդը, հանձինս ձեզ, ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց:
Ձեզ է վստահված մեր երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, տեղի ունենալու պարագայում՝ դրանց դեմ պայքարելու, հետևանքները կառավարելու, մեղմելու և վերացնելու կարևորագույն ոլորտը:
Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում:
Նախարարության բազմաբովանդակ գործունեությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, արտակարգ իրավիճակների հարգելի՛ աշխատողներ, մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52