Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր իրականացնելու համար

01.09.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարից 400 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանին՝ նյութատեխնիկական բազայի զարգացման համար, 870 հազար դրամ՝ Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին՝ գույքային և տենիկական ապահովվածության բարելավման, 40 միլիոն 925 հազար դրամ՝ Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման, 46 միլիոն 982 հազար դրամ՝ նույն դպրոցի գույքի և տեխնիկայի ձեռքբերման, 71 միլիոն 016 հազար դրամ՝ Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման համար։
Նույն նիստում ՀՀ ՏԿԵ նախարարությանը հատկացված գումարից 1 միլիոն 400 հազար դրամ է հատկացվել Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման նախագծահետազոտական ծախսերի համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52