Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ուսումնական տարին մարզում մեկնարկեց գրին ու գիտությանը նվիրված միջոցառումների անցկացմամբ

01.09.2022

Սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզային ենթակայության 116 հանրակրթական ուսումնական հաստարություններում և ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր՝ 2022-2023 ուսումնական տարին։ Օրվա առթիվ դպրոցներում և նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում ընթերցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը մարզի դպրոցներում նշանավորվել է հետաքրքիր և բովանդակալից դասընթացների և միջոցառումների անցկացմամբ, գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին շնորհվել են գովասանագրեր։
Մարզին հատկացված դասագրքերը արդեն իսկ բաժանվել են բոլոր դպրոցներին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ընթացքի մեջ է մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացը՝ գրենական պիտույքների ձեռքբերման նպատակով։
Ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցներում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը շրջայց է կատարել մարզի մի շարք դպրոցներում։
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հաղորդած նախնական տվյալներով 2022-2023 ուսումնական տարում մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ կհաճախեն շուրջ 28 655՝ 1-12-րդ դասարանցիներ, որոնցին շուրջ 2900-ը՝ առաջին դասարանցիներ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52