Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ:
Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ, քանզի գիտելիքը աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքն է յուրաքանչյուր անհատի և հասարակության համար։
Գեղեցիկ ու հիշարժան այս օրը, խորհրդանշելով գրի ու գրականության, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը, նաև պարտավորեցնում է որքան հնարավոր է շատ գիտելիքներ ձեռք բերել, հարստացնել ձեր ֆիզիկական ու մտավոր ունակությունները՝ մեր անկախ պետականության հետագա ամրապնդման, բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները դառնալու, արդիական չափանիշներին համահունչ կրթություն ստացած, ազգային արժեքներին հավատարիմ և պետականության զգացումը կրող մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացիները լինելու համար:
Այո՛, այսօրվա դպրոցականներդ և ուսանողներդ եք լինելու մեր պետության ամրապնդման, կիրթ ու բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները։
Համոզված եմ, որ պետության կողմից կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի շնորհիվ վաղվա հաջողություններն ու ձեռքբերումներն առավել քան իրատեսական կլինեն։
Եվս մեկ անգամ շնորհավորելով մաղթում եմ հաջողություններ, իսկ ուսումնառության մեջ գտնվողներին՝ բարձր առաջադիմություն։ Զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52