Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Աստղաձորի արեւային ֆոտովոլտային կայան

28.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը ուղեկցել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի հյուսիսային հատվածում` Սեւանա լիճը գոտեւորող անտառի հարեւանությամբ կառուցված արեւային ֆոտովոլտային կայաններ:
Արեւային կայաններից մեկի դրվածքային հզորությունը կազմում է 5050 կիլովատտ ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 420 հազար ԱՄՆ դոլար։ Կայանը զբաղեցնում է 8 հեկտար հողատարածք:
Նույն տարածքում է գտնվում նաեւ երկրորդ կայանը, որը զբաղեցնում է 7,5 հեկտար հողատարածք, հզորությունը կազմում է 5600 կիլովատտ ժամ: Այս կայանի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար։
Օմսկի գործընկերների հետ քննարկեցինք հեռանկարային համարվող այս ճյուղը, որը մեր մարզում առաջ է շարժվում բավականին հուսալի տեմպերով՝ միաժամանակ ենթադրելով նոր խոշոր ներդրումներ ու տնտեսության զարգացում։ Քննարկեցինք նաև համագործակցային մի շարք ծրագրեր, որոնք կարող են առաջիկայում դրվել գործողության մեջ եւ ապահովել փոխշահավետ համագործակցություն:
Խոսվեց նաև կայանների տարածքում տեղադրված վահանակների շնորհիվ առաջացած առատ բուսածածկույթի` որպես արոտավայր ծառայելը ոչխարի հոտերի համար։ Ասել է, թե արեւային կայանների կառուցմամբ ոչ միայն չեն կրճատվում գյուղնշանակության հողերը կամ արոտավայրերը, այլ շարունակում են ավելի արդյունավետորեն ծառայել իրենց նպատակին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52