Նորություններ
Օմսկի պատվիրակության անդամներն այցելեցին Հայրավանքի վանական համալիր
26.08.2022
Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությունը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ մշակութային այց կատարեց Հայրավանք, որը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է:
Եկեղեցում նրանց հյուրընկալեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանը և Հայրավանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Բաբգեն վրդ. Սալբիյանը:
Հայր Սուրբը ողջունեց հյուրերին` ներկայացնելով վանական համալիրի պատմությունը, որից հետո հրավիրեց մոմավառության և աղոթքի: