Նորություններ
Օմսկի պատվիրակության անդամները շրջայց կատարեցին "Սևանի իշխան" ձկնաբուծարանում
26.08.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը այցելեցին Գեղարքունիքի մարզի <<Սևանի իշխան>> ՓԲԸ, որը Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկություն է:
Ընկերության նպատակներից է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և լճի հիմնախնդիրների լուծումը:
Ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Շանոյանի ուղեկցությամբ շրջեցին արտադրամասում, ծանոթացան գործունեության ամբողջ ցիկլին ու քննարկեցին Օմսկի նահանգի հետ համագործակցության հնարավոր եզրերը: