Նորություններ
Տեղեկություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար
22.08.2022
«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 23-ին մրցավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք (նախկին Շորժա) կմեկնեն գնացքով: Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 08:15 րոպեին:
Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը 11:30-ին՝ մասնակցելու մանդատային գործընթացին:
Լողի սիրողական մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին, իսկ փակման արարողությունը կկայանա ժամը 17:00-ին: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կայարանից մասնակիցներին տեղափոխող գնացքը Երևան կուղևորվի ժամը 18:00-ին:
Մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով:
Արդեն տեղում մասնակիցները կստանան համապատասխան խորհրդատվություն լողուղիների հետ կապված, ինչպես նաև հնարավորություն կունենան Սևանա լճում անցկացնելու նախավարժանք՝ նախքան բուն մրցման մեկնարկը: Հիմնական մրցումն անցկացվելու է ափի երկայնքով, որտեղ ջրի խորությունը 2.5-3 մ է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:
Դրամական պարգևներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: