Նորություններ
Տնտեսության զարգացման առաջին նախապայմանը պետության հանդեպ մարդկանց եւ բիզնեսի վստահությունն է
16.08.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կառուցվել է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան, ուր Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեցի:
Գործարանի հիմնման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից եւ 2022 թվականի օգոստոսի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում:
Բնական աղբյուրի ջրի շշալցման գործարանի կառուցման նպատակով սեփականատերը ներդրել է 2,7 միլիոն ԱՄՆ դոլար: Ամբողջությամբ ավարտվել է շենքի կառուցումը, գործարանի շահագործման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը, այժմ փորձարկման փուլն է ընթանում: Մոտակա օրերին գործարանը կշահագործվի, կստեղծվի 30 աշխատատեղ:
Գործարանը տարեկան կունենա 25 միլիոն շիշ թողունակություն, արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ:
Գործարանի սեփականատերը հոգացել է նաեւ գործարանի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի խնդիրը՝ 150 կիլովատտ ժամ հզորության արեւային պանելներ տեղադրելով շենքի տանիքին: Ընկերության կողմից շշալցվող ջուրը կրում է «Ջան» անվանումը:
Հավելեմ, որ շատ կարեւոր ու պահանջված ներդրումային ծրագիր է իրականացվել Վարդենիկում: Ես լիահույս եմ, որ մեր հաջորդ այցելության ժամանակ արդեն այստեղ կտեսնենք աշխատանքային եռուզեռ, պահեստներում կուտակված արտադրանք: Նման ծրագիրը եւ՛ ողջունելի է, եւ՛ խրախուսելի: