Նորություններ
#ՀՀ_կառավարության_ծրագրերը_հզոր_հայրենիքի_երաշխիք
15.08.2022

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 897 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցներում բնակվող շուրջ 200 տնտեսությունների համար կբարելավվի ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։