Նորություններ
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց
15.08.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի ուղեկցությամբ Վարդենիկ գյուղում ծանոթացա թիվ 3, 4, 5, 6 փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Փողոցների սալիկապատման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը:
Սալիկապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 4 հազար գծամետր՝ 23 հազար քառակուսի մետր մակերեսով: Այս պահի դրությամբ արդեն շինարարությունն ավարտվել է մոտ 60 տոկոսով: Շինարարական աշխատանքների ավարտ է նախատեսված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:
Շինարարի հավաստմամբ՝ կան բոլոր անհրաժեշտ պայմանները եւ հնարավորությունները՝ շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու համար:
Փողոցների սալիկապատումը տուֆ քարով առանձնահատուկ է նրանով, որ այն ավելի դիմացկուն է ասֆալտապատումից եւ ավելի երկարաժամկետ շահագործման հնարավորություն ունի: Այս ծրագրի իրականացմամբ Վարդենիկ գյուղի հազարավոր բնակիչներ ունենալու են միանգամայն բարեկարգ ու սալիկապատ փողոցներ, որոնք տասնամյակներ շարունակ անբարեկարգ էին մնացել, իսկ մինչեւ տարեվերջ, հույսով եմ, այստեղ մենք կունենանք միանգամայն այլ ու բարվոք պատկեր:
Շինարարներին հորդորեցի՝ խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, միաժամանակ արագացնել շինարարության տեմպերը եւ անել հնարավորը՝ սահմանված ժամկետներում ճանապարհների հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար: