Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

12.08.2022

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր աշխարհի բոլոր երկրներում պաշտոնապես նշվում է Երիտասարդների միջազգային օրը։
Յուրաքանչյուր երկրի համար երիտասարդ սերունդը հայրենիքի կառուցման ու պաշտպանության, շենացման ու զարգացման, հանրային կյանքի բարեփոխումների, ազգային ու համամարդկային արժեքների պահպանության, բազմաթիվ այլ կարեւոր նախաձեռնությունների մտահղացման ու իրականացման ուղղություններում անգնահատելի դերակատարություն ունի։
Երիտասարդությունն այն հիմնական ու հավաքական ուժն է, որի վրա խարսխվում են մեր հայրենիքի հուսալի ներկան ու ապահով ապագան։
Հավատացած եմ, որ մեր երիտասարդության համախմբամբ ու հավաքական կամքով մենք կհասնենք մեր հայրենիքի հզորացմանն ու ծաղկմանը եւ համազգային բարօրությանը։
Հավերժ փառք այն հայ երիտասարդներին, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին հայրենիքը, հավերժ փառք այն երիտասարդներին, ովքեր խիզախորեն կանգնեցին եւ կանգնած են հայրենի երկրի պաշտպանության դիրքերում, շնորհակալություն այն երիտասարդներին, ովքեր նվիրումով ու ջանադիր աշխատանքով արարում ու շենացնում են մեր երկիրը, ամենատարբեր ոլորտներում պայքարում բարեկեցության ու առաջընթացի համար։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում խաղաղ հայրենիք, քաջառողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ, միշտ պայծառ տրամադրություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14