Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

10.08.2022

Օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Մարզպետն ընդունեց 35 քաղաքացու, որոնցից 20-ը դիմել էին ֆինանսական աջակցության, 3-ը՝ բնակարանային պայմանների բարելավման, 3-ը՝ առողջության վերականգնման, 2-ը՝ աշխատանքի տեղավորման, 2-ը՝ մասնավոր ձեռնարկություն բացելուն աջակցություն ցուցաբերելու, 1-ը՝ բնական աղետի հետեւանքով կրած վնասի փոխհատուցման, 1-ը՝ սեփականության իրավունքի վերականգնման հարցերով։
Քաղաքացիներից երեքն էլ Արցախյան 44- օրյա պատերազմում զոհվածների ծնողներ էին, ովքեր իրենց նկատառումները ներկայացրին մարզպետին՝ իրենց հերոս զավակների գործերն ու անունները ըստ արժանվույն պահպանելու եւ գնահատելու, պետական համապատասխան պարգեւների ներկայացնելու համար։
Դիմումատուների մեծ մասի պահանջները տեղում բավարարվեցին, իսկ որոշ դիմումներ էլ վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52