Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի դիմումը մարզի բնակչությանը
10.08.2022

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ:
09.08.2022թ.-ի դրությամբ մեր մարզում գրանցված հիվանդների թիվը` 19 է, տան պայմաններում բուժում ստացողներինը` 28: Այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժվում են 2 քաղաքացի:
Հորդորում եմ հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար ստանալ Covid 19-ի դեմ պատվաստումները:
Գեղարքունիքի մարզպետ` Կարեն Սարգսյան