Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի բժշկական կենտրոնում

09.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Օգոստոսի իննին աշխատանքային այցով եղա Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ծառայություններ մատուցող մասնաշենքերում ծանոթացա աշխատանքային պայմաններին, վերջին մեկ տարվա տեխնիկական վերազինումներին եւ նորոգման աշխատանքներին, շրջեցի բաժանմունքներում, հիվանդասենյակներում, զրուցեցի բուժանձնակազմի հետ։
Վերջին տարիների ընթացքում Վարդենիսի հիվանդանոցում բարելավվել են վիրաբուժական, գինեկոլոգիական, ռենտգեն հետազոտության, պոլիկլինիկայում` ակնաբուժական ծառայությունները։ Տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով կամ տնտեսված միջոցների հաշվին որոշակիորեն բարելավվել են նաեւ շենքային ու աշխատանքային պայմանները, սակայն որակյալ բուժծառայությունների մատուցման համար արդեն միավորված բուժհաստատությունը պետք է արմատապես վերազինվի նորագույն բուժսարքավորումներով, ունենա շենքային բարձրակարգ պայմաններ, համալրվի որակյալ բժիշկ մասնագետներով, նեղ մասնագիտական նոր ծառայություններով։
Ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները` հավաստիացնեմ, որ շատ շուտով կկարգավորվեն բոլոր խնդիրները, Վարդենիսը պետական հոգածությամբ կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն` հագեցած բժշկական նորագույն սարքավորումներով, շենքային պայմաններով եւ որակյալ բժիշկներով։
Այժմ փորձաքննություն է ընթանում Վարդենիսի հիվանդանոցի շենքի սեյսմակայունության վիճակի շուրջ։ Եթե փորձաքննությամբ հաստատվի, որ շենքն ունի բավարար սեյսմակայունություն, ապա մենք կանգ կառնենք հիվանդանոցի կապիտալ նորոգման եւ վերազինման տարբերակի վրա, իսկ եթե պարզվի, որ շենքի սեյսմակայունությունը չի բավարարում, ուրեմն կձեռնարկվի նոր շենքի կառուցումը նույն հիվանդանոցի տարածքում, որը կունենա բուժծառայությունների մատուցման ամենաժամանակակից պայմաններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52