Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ համայնքում բացվեց Արծվաշենի հավերժության հուշահամալիրը

07.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Օգոստոսի 7-ին մասնակցել եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հարավային եզրին կառուցված` Արծվաշենի հավերժության հուշահամալիրի բացման արարողությանը:
Արծվաշենը մի հայրենիք է, որին պետք է պաշտել հոգով ու սրտով, մեր հավաքականությամբ ու միասնությամբ, վերադարձի երազանքով:
Հուշահամալիրի կառուցումը եւ օրվա հավաքը փաստում են, որ հավերժ շնչող է Արծվաշենը, որ այն ձեր ու մեր հոգիներում է։ Այս հուշահամալիրում տեղադրված խաչի եւ հուշարձանի առաջ գլուխ կխոնարհեն բոլոր անցորդները, այստեղ այցելողները, կծանոթանան Արծվաշենի կենդանի օրերի լուսանկարներին, գյուղի բնապատկերներին, հարուստ պատմությանը։
Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին՝ հուշահամալիրի կառուցումը նախաձեռնելու եւ սեփական միջոցներով իրականացնելու համար։
Հուշահամալիրի հարեւանությամբ բացվել էր նաեւ լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին Արծվաշենի կենդանի պատմությունը փաստող լուսանկարներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52