Նորություններ
ՀՀ կառավարության ծրագրերը հզոր հայրենիքի երաշխիք
01.08.2022
Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի գիշերային լուսավորության ցանց։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 168 միլիոն 767 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 101 միլիոն 260 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 67 միլիոն 506 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ԼԵԴ համակարգով աշխատող լուսավորության ցանց կառուցել Սեւան քաղաքի Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան, Քրքորյան, Մաշտոցի, Այվազովսկու, Մանթաշովի, Մհեր Մկրտչյան, Ռուսական, Կարեն Դեմիրճյան, Ձկնորսների, Սայաթ-Նովա, Րաֆֆու, Շիրազի, Նավավարների, Ազատության, Փափազյան, Կոմիսարների, Նալբանդյան, Աբովյան փողոցներում՝ 6300 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի 180 լուսատու։
Ծրագրի իրականացումից հետո գիշերային լուսավորվածություն կունենան Սեւան քաղաքի քսան թաղամասերում բնակվող շուրջ 6000 բնակիչներ։
Ծրագրի շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը հայտարարված է։