Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

01.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Օգոստոսի 1-ին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները եւ տրվեցին նոր հանձնարարականներ։
Քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում էր ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության, առողջապահության, գյուղատնտեսության, ընդերքօգտագործման, հողաշինարարության եւ հողօգտագործման, զարգացման ծրագրերի ոլորտները։
Շարունակվում է տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, որտեղ նկատվում է դրական որոշակի տեղաշարժ։ Ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվեցին նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների պաշտպանիչ գոտիները շինարարական աղբից զերծ պահելու, ճանապարհաեզրերին կազմակերպվող առեւտուրը կանոնակարգելու, վարելահողերը, խոտհարքերն ու արոտները նպատակային օգտագործելու, գյուղոլորտում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացմանն աջակցելու, ընդերքօգտագործման ընդհանուր վիճակի, համավարակի եւ մանկական հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների հետ կապված հանձնարարականների կատարման արդյունքները։
Կարեւորելով միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների պաշտպանիչ գոտիների պահպանության խնդիրը, նշեմ, որ այդ ավտոճանապարհների եզրերի պաշտպանիչ գոտիների ամենատարբեր հատվածներում հաճախակի են անհայտ անձինք օրենքի բացահայտ խախտմամբ շինարարական աղբ լցնում։ Մեր բազմաթիվ նախազգուշացումները դեռեւս չեն հանգեցրել նրան, որ նման դեպքերը բացառվեն։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է դիմենք կտրուկ ու արդյունավետ միջոցների, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն եւ վարչական պատասխանատվության ենթարկվեն օրինախախտները։ Դրական արդյունք ապահովելու համար պետք է լինենք հետեւողական՝ համագործակցելով համայնքապետարանների եւ մարզային դատախազության հետ։
Նոր հանձնարարականները վերաբերում էին «Սեւան Ազգային պարկ»-ի տարածքում ապօրինի շինարարությունների քանդման, այս ուսումնական տարում մարզի հանրակթրական դպրոցներից բուհեր ընդունված շրջանավարտների թվի ճշգրտման, մարզպետարանի ենթակայությամբ գործող փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության կիսամյակային գրավոր հաշվետվությունների ներկայացման, մարզային ենթակայուևթյան հիմնարկների հաշվապահների համար պարտադիր վերապատրաստման դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52