Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ համայնքում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

29.07.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ Ճամբարակ համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 38 քաղաքացի։
Նրանց հիմնական մասը դիմեցին սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման հարցում մարզպետարանից ֆինանսական աջակցություն ստանալու համար, 1 քաղաքացի դիմեց պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու, 2 քաղաքացի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված հարցերով։
Դիմումատուների որոշ մասի կողմից բարձրացված հարցերին տեղում տրվեց պարզաբանում կամ լուծում, իսկ մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանում և կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14