Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

27.07.2022

Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին համայնքների և բնակավայրերի 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի շուրջ մշտադիտարկման արդյունքների և ձեռնարկված միջոցառումների, ավտոճանապարհների եզրերին իրականացվող առևտուրն անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու նպատակով իրականացված շրջայցերի արդյունքների, մարզի տարածքի ավտոճանապարհների սպասարկման աշխատանքներում առկա խնդիրների վերաբերյալ, առաջարկություն ներկայացվեց մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոնների կողմից զբաղեցրած շենքերի վիճակի մասին։ Տեղեկատվություն ներկայացվեց նաև ոռոգման նպատակով պայմանագրերի կնքման, բարձր տարիքի ազգաբնակչության, 0-ից մինչև 18 տարեկան և 0-ից մինչև 7 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, մարզի հանքավայրերը շահագործող տնտեսավարողների գործունեության օրինականության, ընդերքօգտագործման թույլտվությունների, հողօգտագործման պայմանագրերի առկայության, գործունեության ժամկետների ու հողերի կատեգորիաների համապատասխանության, մարզի որոշ համայնքներից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի հրապարակայնության ապահովման վերաբերյալ։
Մարզպետ Կարեն Սարգսյանը տվեց նոր հանձնարարականներ, որոնք առնչվում էին առաջիկայում մարզում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացման նախապատրաստական աշխատանքների, մարզպետարանի ստորաբաժանումների կողմից մարզի զարգացման ծրագրի 2022 թվականի առաջին կիսամյակի մոնիտորինգի հաշվետվությունների ներկայացման, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզի համայնքներում կառուցված մարզահրապարակների վիճակի, մարզում գյուղոլորտին ուղղված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով օրենքի շրջանակներում շինթույլտվության ապահովման եւ առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցերի հետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22